Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բարեգործական մրցավազք Երևանում

Բարեգործական մրցավազք Երևանում
10.06.2013 | 15:22

Մայրաքաղաքում անցկացվել է «Երևան. բիզնես-վազք-2013» մրցավազքը:

Բարեգործական վազքին մասնակցել են շուրջ 30 երևանյան և արտասահմանյան ընկերություններ, ընդհանուր թվով` ավելի քան 200 հոգի: Մրցուղին 10 կմ էր: Մասնակցել են նաև երեխաներ` 500 և 1000 մ տարածություններում:
Թիմային փոխանցավազքի արդյունքներով առաջին ու գլխավոր մրցանակակիր «Ռեսո» ապահովագրական ընկերության վազորդները հնարավորություն են ստացել նաև մասնակցելու «Վիեննա. բիզնես-վազք» ամենամյա մարաթոնին: Երկրորդ և երկրորդ տեղերը զբաղեցրած վազորդները ստացել են մեդալներ, առաջին հորիզոնականում գտնվողներին ժամացույցներ է նվիրել Երևանի քաղաքապետը:
Նշենք, որ մրցավազքից հավաքված գումարը տրամադրվելու է մայրաքաղաքի այգիներից մեկի վերականգնմանը:
Մրցույթը նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը` «Ավստրիական ավիաուղիներ», «SmartRunning» և AIMS-ի (Մարաթոնների և վազքի միջազգային միություն) ընկերությունների հետ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ